Ժիրինովսկին Թրամփի ազգականներից է՞
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի բացառում, որ կարող է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հեռավոր ազգականը լինել, հայտնում է ՏԱՍՍ-ը:«Ես ամերիկյան լաբորատորիային անալիզ եմ հանձնել: Այնտեղ ազգականների շարքում են Լինդոն Ջոնսոնը (ԱՄՆ 36-րդ նախագահը, (ԱՄՆ) երկու փոխնախագահները: Եթե փորփրենք Դոնալդ Թրամփի տոհմածառը, հնարավոր է որ այնտեղ նաեւ ուղիղ ազգականներ կգտնվեն, նկատի ունեմ այն գերդաստանից, որը 10 հազար տարի առաջ է ցրվել մոլորակով մեկ:Ես նրա (Թրամփի) մեջ ինչ- որ բան եմ զգում այն առումով, որ նա ինչ-որ բանով մոտ է ինձ »,- ասել է Ժիրինովսկին:
