Նազարբաևը կայցելի Թուրքիա
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 5-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Այցի շրջանակում նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ակնկալվում է, որ Էրդողանը Նազարբաևի հետ հանդիպմանը խոսելու է այն քայլից, երբ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Ղազախստանը հրաժարվեց փակել իր երկրի տարածքում գործող 27 գյուլենական դպրոցները:
