Ինչի մասին են խոսելու Պուտինն ու Էրդողանը. բացահայտում է Պեսկովը
Թուրքիայի հետ հարաբերությունների «ռեստավրացիան» և Սիրիայում իրավիճակն են քննարկվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Տեղի է ունենալու կարծիքների լուրջ փոխանակություն այն բանի վերաբերյալ, թե ինչ տեմպերով, ինչ հաջորդականությամբ ենք զբաղվելու մեր հարաբերությունների ռեստավրացիայով: Դուք գիտեք, որ մինչ հայտնի դեպքը` ռուսական ինքնաթիռի ողբերգությունը, ՌԴ-ին և Թուրքիային միավորում էին ակտիվ գործընկերային հարաբերությունները: Աշխատանք էր կատարվում առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության պլանում... »,- ասել է Պեսկովը:
