Սպասում են հետաքննության արդյունքներին
Ֆրանսիայում EgyptAir ավիաընկերության MS804 չվերթի զոհերի ընտանիքները սպասում են եգիպտական կողմի հետաքննության արդյունքներին: Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն իր եգիպտոցի գործընկերոջ` Սամեխ Շուքրիի հետ հեռախոսազրույցում: «Ժան-Մարկ Էյրոն դարձյալ ասել է այն դժվարին իրավիճակի մասին, որում գտնվում են ընտանիքները, որոնք սպասում են աճյունների հետ վերադարձին և զոհերի անձնական իրերին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ փրկարարները Միջերկրական ծովից դուրս են բերել EgyptAir-ի կործանված ինքնաթիռի ուղևորների մարմնամասերը:
