Բաթումում այրել են Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը
Բաթումում այրել են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Դեպքը տեղի է ունեցել «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ: Հաղորդվում է, որ դա կռվի պատճառ է դարձել «Ազգային շարժում» կուսակցության և «Մեր հայրենիքը» շարժման անդամների միջև: «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ հավաքվել էր ավելի քան 300 մարդ: Դեպքի հետևանքով «Մեր հայրենիքի» մեկ անդամ ձերբակալվել է:
