Կառավարության հոլանդական վարդերն ու ծախսված 2 միլիոնը
iravaban.net-ը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմը հունվարի 15-ին առուվաճառքի պայմանագիր է կնքել «Մոնամի Դիզայն Ստուդիո» ընկերության հետ՝ ծաղիկների ձեռքբերման համար: Համաձայն գնման վերաբերյալ փաստաթղթի՝ գնվել է 18 հատկ ծաղկային կոմպոզիցիա՝ ձևավորված գարնանային տարբեր ծաղիկներով, վարդերով, կլոր և երկար ապակյա, կավե ամանների մեջ բիոֆլորայի հիմքի վրա դրված,ռոսկուս և բերգրաս կանաչ զանգվածով, տերևներով ձևավորված: 18 կոմպոզիցիայի համար վճարվել է 615600 դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ 34200 դրամ: 20 հատ ծաղկեփնջի համար վճարվել է 684 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի փնջի համար՝ 34200 դրամ: Ծաղկեփունջը բաղկացած է եղել մինչև 1 մետր երկարությամբ պոչերով հոլանդական գունավոր վարդերից և ձևավորված է եղել կանաչ զանգվածով և ժապավենով: Գնվել է նաև 4 հատ ծաղկե զամբյուղ՝ ձևավորված գարնանային տարբեր ծաղիկներով, վարդերով՝ ծղոտե զամբյուղների մեջ բիոֆլորայի հիմքի վրա դրված, ռոսկուս և բերգրաս կանաչ զանգվածով, տերևներով ձևավորված: Այս չորս զամբյուղի համար վճարվել է 708 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ 177 000 դրամ: Մանրամասները՝ iravaban.net կայքում
