Դիմում ՀՔԾ-ում՝ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հարցով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք հարգել երևանցիների ընտրությունն ու ազատ արձակել ընտրյալներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Արմեն Մարտիրոսյանի և  Դավիթ Սանասարյանի կալանավորման փաստի առթիվ  այսօր նամակով դիմեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երկու ամսով կալանավորվել են  Երևանի ավագանու  «Բարև  Երևան»  խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: Նկատի ունենալով խմբակցության փոքրաթիվ  կազմը՝ կալանավորված մեր ընկերներից յուրաքանչյուրի  ներկայությունն ու մասնակցությունը  խմբակցության գործունեությանը  շատ արժեքավոր է: Հետևելով   նրանց փաստաբանների  հիմնավորումներին՝ համոզված ենք, որ  Արմեն Մարտիրոսյանի և  Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հետապնդում է իրականացվում  իրենց  քաղաքական հայացքների համար, որը  հակասահմանադրական է: Պահանջում ենք  շուտափույթ ազատ  արձակել մեր  ընկերներին: Նրանք  երևանցիների կողմից ընտրված  անձինք  են,  և նրանց կալանավորմամբ   դուք խոչընդոտում եք  մեր քաղաքացիների  նկատմամբ իրենց  պարտավորությունների իրականացմանը, որն  իրեն    ժողովրդավարական հռչակած  երկրի  համար անհամատեղելի  երևույթ է: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարգել   երևանցիների ընտրությունն   ու շուտափույթ  ազատ արձակել   Երևանի ավագանու անդամներ  Դավիթ Սանասարյանին և  Արմեն Մարտիրոսյանին»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ Հովհաննիսյան «Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է ծառին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ընդդիմության առաքելությունը. թույլ չտալ իշխող ուժին հաղթահարել նվազագույն շեմը․ Օսկանյան Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ.․ «Հետք» #ՈՒՂԻՂ․ Պուտինը երեկ կարևոր քայլ արեց․ նոր անուններ են առաջ գալիս․ Հայկ Նահապետյան (video) Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթում չարաշահումների գործով «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատուն Քաղաքական մուրացկանություն․ Փաշինյանը կախվել է փրփուրներից (video) Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից․ Գերագույն առաջնորդ Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև․ իրավապաշտպան Տարածաշրջանում Իսրայելի կարգավիճակի պատմական փոփոխություն է․ Նեթանյահու Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ ռազմական հրադադար է հայտարարել Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է ՀՀ մարզերում Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1530 մարդ, վիրավորվել՝ 4812-ը Ռոբերտ Ամստերդամը նամակ է հղել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին Իրանը շատ վատ է կատարում իր աշխատանքը՝ թույլ տալով նավթի անցումը Հորմուզի նեղուցով․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am