ԴԱԻՇ-ի 20 անդամ է ձերբակալվել
Թուրքիայի հարավում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 20 անդամ է ձերբակալվել: Բոլոր ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանց բնակության վայրից խուզարկության ժամանակ հայտնաբերվել են զինամթերք և Թուրքիայի քարտեզները` վրան ռազմավարական նշանակության օբյեկտների նշումներով: Այլ մանրամասներ հայտնի չեն:
