Ժիրինովսկու անհեթեթ հայտարարությունն այնքան արժեք չունի.Քոչարյան
«Ժիրինովսկու պատասխանը եղել է դեսպանի մակարդակով:Ես չեմ կարծում, որ այդ անհեթեթ հայտարարությունն այնքան արժեք ունի, որ պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանք»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին, թե հնարավո՞ր է՝ «persona non grata» հայտարարվի ու արգելվի նրա մուտքը Հայաստան, ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանեց՝ պետք չէ այդ աստիճան խորոնալ ու արժևորել այդ անհեթեթությունը: Հիշեցնենք,որ Ժիրինովսկին Life.ru-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքր երկիր, լեռների մեջ, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն միլիոն հայ է մնացել: Իսկ ողջ աշխարհում նրանք 6 միլիոն են: Բոլորը փախել են. Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգեր: Այնտեղ ապրելու տեղ չկա, լեռներ են»:
