Առեղծվածային դեպք Արարատի մարզում
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 20 փողոցի 5-րդ նրբանցքի 12/2 տան բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը: Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Արկադի Օսիպյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տանտիրուհին, 76-ամյա Լաուրա Սողոմոնյանը իր տան բակում դիտահորի մեջ նայելիս գլխիվայր ընկել է այնտեղ և տեղում մահացել: Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիները կնոջ դին դուրս են բերել դիտահորից: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
