Ամենից հիասթափեցնող մարտահրավերն ինձ համար դարձել է սիրիական ճգնաժամը.Օբամա
ТАСС-ը փոխանցում է,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամը համարել է «ամենից հիասթափեցնող մարտահրավերը», որին նա բախվել է պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում: «Թերևս ամենից հիասթափեցնող մարտահրավերը, որին ես մշտապես բախվել եմ, ներառում է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս տեղի ունեցող հակամարտությունները: Եվ Սիրիան դրա ամենաանողոք օրինակն է»,- նշել է նա: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ «որոշակի իմաստով ավելի դժվար է կանգնեցնել այդ հակամարտությունները, քան պարզապես պարտության մատնել այն երկրի բանակին», որը ճգնաժամ է ապրում:
