Թուրքիայում ձերբակալվել է 26 հազար մարդ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ զինված հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալվել է 25 հազար 917 մարդ, որոնցից 13 հազար 419-ին դեռ կալանքի տակ է: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից շատերը կասկածվում են ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Թուրքական իշխանությունները պաշտոնապես Գյուլենին են համարում հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Գյուլենը բազմիցս հայտարարել է, որ ինքը կատարվածի հետ կապ չունի:
