Ամենից հիասթափեցնող մարտահրավերը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամը համարել է «ամենից հիասթափեցնող մարտահրավերը», որին նա բախվել է պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում: Այդ մասին, նա պատմել է օգոստոսի 3-ին, պատասխանելով Աֆրիկայի երիտասարդ լիդերների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման մասնակիցների հարցերին: «Թերեւս ամենից հիասթափեցնող մարտահրավերը, որին ես մշտապես բախվել եմ, ներառում է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս տեղի ունեցող հակամարտությունները: Եվ Սիրիան դրա ամենաանողոք օրինակն է»,- նշել է նա: «Ինձ համար ամենօրյա հիասթափության աղբյուր է այն փաստը, որ մենք չկարողացանք կարգավորել միջազգային այդ հակամարտություններից մի քանիսը,- խոստովանել է նախագահը:- Այժմ ավելի ու ավելի հաճախ են աշխարհում ի հայտ գալիս մեծագույն տառապանքներ էթնիկական կամ կրոնական հակամարտությունների հետեւանքով կամ այն պետությունների պատճառով, որոնք անկայուն վիճակում են, եւ այդ երկրներում հասարակ մարդկանց համար հետեւանքները հսկայական են»: Նախագահը նշել է, որ «որոշակի իմաստով ավելի դժվար է կանգնեցնել այդ հակամարտությունները, քան պարզապես պարտության մատնել այն երկրի բանակին», որը ճգնաժամ է ապրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
