«Առավոտ». Ատելություն քարոզելը վտանգավոր է

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.   «Հիշում եմ՝ իմ տաղանդավոր ավագ գործընկերներից մեկը, որը, ցավոք, հիմա մեզ հետ չէ, թերթում գրել էր, որ ատում է Լևոն Տեր–Պետրոսյանին՝ մասնավորապես, այն պատճառով, որ իր թոռը ծնվել է օտարության մեջ։ «Ատում եմ» բառը նա գրել էր մի քանի անգամ և մեծատառերով։ Ուժեղ էմոցիաներ արտահայտելու տեղն այն ժամանակ թերթերն էին, քանի որ Ֆեյսբուք և ընդհանրապես համացանց այն ժամանակ չկար։ Չգիտեմ, ում ինչպես, բայց ինձ թե 20 տարի առաջ, թե հիմա թվում է, որ լրատվամիջոցը բուռն հրճվանք կամ բուռն ատելություն արտահայտելու տեղ չի, որ ամեն մեկի և ամեն ինչի մասին կարելի է ասել ամեն ինչ, բայց առանց փրփրելու, առանց լացակումած հուզականության, առանց այն երևույթի, որը կոչվում է ատելության խոսք։   Իհարկե, ամեն մեկն ինքն Է որոշում իր անելիքը, բայց ատելության քարոզելու մեջ ես հոգեպես անառողջ բան եմ տեսնում, նաև վտանգավոր՝ ի վերջո, բումերանգ Է։ Ատելությունից կուրացած քաղաքացիները չեն կարեկցում այդ երկու շաբաթների ընթացքում սպանված և վիրավոր ոստիկանների ընտանիքներին, ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են մարդկանց տները՝ քաղաքացիներից վրեժ են լուծում, նռնակներ են շպրտում մարդկանց վրա, սադիստաբար ծեծում են լրագրողներին։ Կողմերը կոչ են անում ատել «անարդարներին», բայց իրենց՝ «արդարների» «մանր անհարթություններին» ըմբռնումով մոտենալ։ Իսկ երբ հրաժարվում ես որևէ մեկին ատել, ուրեմն «համ մեխին ես խփում, համ նալին»։ Բայց մարդը ոչ մեխ Է, ոչ նալ, մարդը մարդ Է»,–գրում է թերթի խմբագիրը։   Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ Հովհաննիսյան «Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է ծառին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ընդդիմության առաքելությունը. թույլ չտալ իշխող ուժին հաղթահարել նվազագույն շեմը․ Օսկանյան Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ.․ «Հետք» #ՈՒՂԻՂ․ Պուտինը երեկ կարևոր քայլ արեց․ նոր անուններ են առաջ գալիս․ Հայկ Նահապետյան (video) Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթում չարաշահումների գործով «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատուն Քաղաքական մուրացկանություն․ Փաշինյանը կախվել է փրփուրներից (video) Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից․ Գերագույն առաջնորդ Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև․ իրավապաշտպան Տարածաշրջանում Իսրայելի կարգավիճակի պատմական փոփոխություն է․ Նեթանյահու Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ ռազմական հրադադար է հայտարարել Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է ՀՀ մարզերում Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1530 մարդ, վիրավորվել՝ 4812-ը Ռոբերտ Ամստերդամը նամակ է հղել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին Իրանը շատ վատ է կատարում իր աշխատանքը՝ թույլ տալով նավթի անցումը Հորմուզի նեղուցով․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am