Ֆինանսատնտեսական կրախի առջև

Ռուսական տարադրամը նոր ռեկորդային անկում գրանցեց. դոլարի փոխարժեքը գերազանցեց 82 ռուբլին, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 90 ռուբլին։ Օրվա ընթացքում ռուսական շուկայում երկու արտարժույթներն էլ թանկացան ավելի քան երկու ռուբլով։ Ռուբլու հերթական ռեկորդային անկումը դոլարի և եվրոյի նկատմամբ պայմանավորված է նավթի գների շարունակական անկմամբ։ «Բրենթ» տեսակի նավթի մարտի ֆյուչերսները նախօրեին նվազել են ավելի քան երեք տոկոսով՝ հասնելով մինչև 27.8 դոլար 1 բարելի դիմաց։ Էներգետիկայի միջազգային կազմակերպության կանխատեսումներով, նավթի գները հետագայում ևս անկում կգրանցեն համաշխարհային շուկա Իրանի վերադարձի շնորհիվ։ Նավթի գների նվազումը պայմանավորված է նաև մեղմ ձմռան հանգամանքով. բնակարանների ջեռուցման և ջերմաէլեկտրակայանների համար նավթի պահանջարկն է՛լ ավելի է պակասել, քան սպասվում էր։ Կրեմլին, մինչդեռ, ռուբլու հերթական ռեկորդային անկումը կարծես չի մտահոգում։ Համենայն դեպս, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին Մոսկվայում ելույթ ունենալով «Ռուսաստանի հենարանները» խորագրով համաժողովին, համոզմունք է հայտնել, որ ռուբլու անկումն ու փոխարժեքների տարբերությունը հիանալի առիթ են դրանից օգտվելու համար, քանի որ բիզնեսների համար նոր հնարավորություններ են ստեղծվում։ Անդրադառնալով երկրի օր-օրի վատթարացող տնտեսական վիճակին, Պուտինը խոստովանել է՝ վերջին երկու տարիները բավականաչափ դժվար են եղել տնտեսության համար։ «Օբյեկտիվ դժվարություններն անդրադարձել են գրեթե բոլոր ոլորտներին, բայց պետք է նշել, որ ընդհանուր առմամբ բիզնեսը, այդ թվում՝ փոքր, դիմակայել է դրան», - հավաստիացրել է Ռուսաստանի նախագահը։ Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանի ռուսական կողմին խնդրել էր գազի գինը վերանայել: Կառավարությունը դեռևս չի պարզաբանում, թե երբ է ռուսական կողմը պատասխանելու գազի գինը վերանայելու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքին, և թե հայկական կողմը գնի ինչ փոփոխություն է ակնկալում։ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը միայն նշել է, որ միջազգային շուկայի զարգացումները հաշվի առնելով են դիմել ռուսական կողմին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հավելել է, թե ռուբլու արժեզրկումից տուժած տնտեսությունը կշահի գազի գնի իջեցումից․  «Կառավարությունը դիմել է, և կարծում եմ, որ պատասխան լինի, մենք բոլորս կիմանանք: Կարծում եմ, որ այստեղ աներկբա է, որ էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի․․․ որի հետ կապված է նաև էլեկտրաէներգիայի գինը»: Օրերս գործարարները վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել էին, որ առանց էներգակիրների գնի վերանայման կկանգնեն լուրջ դժվարությունների առաջ։ Գազի գնի նվազման համար պարարտ հող կա, սա պարզ է բոլորին, բայց արդոք ռուսական կողմը կընդառաջի՞... Հայաստանի իշխանություններն այս անգամ գոնե կկարողանան այնպես բանակցել, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից բացի, շահի նաև հայաստանյան սպառողը: 2015-ին դրամի արժեզրկման պատճառով «Գազպրոմ»-ն արդեն մեկ անգամ իջեցրեց գազի գինը Հայաստանի սահմանին ավելի քան 12 տոկոսով։ Այս իջեցումը, սակայն, չփոխեց սակագինը սպառողների համար։ Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացումը ոչ միայն բացասական է ազդում Ռուսաստանից կախվածություն ունեցող ընտանիքների, գործարարների գործունեության վրա, այլև այդ վիճակը կարող է վտանգել Հայաստանին խոստացված վարկերի տրամադրումը: ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի ճակատագիրն էլ, ինչպես, տեսնում ենք, մշուշոտ է, առավել քան երբևէ: Անցյալ տարի լարված վիճակում է եղել նաև Հայաստանի պետբյուջեն:  Բացի այդ, Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, անցած տարի Հայաստանի արտաքին պարտքը աճել է ավելի քան կես միլիարդ դոլարով՝ գերազանցելով 4 միլիարդ 309 միլիոն դոլարը: Այս տարի ևս կառավարությունը մտադիր է մեծացնել արտաքին պարտքի բեռը: Իսկ սա նշանակում է, որ 2016-ը կարող է ավելի ծանր լինել, քան ճգնաժամային 2009 թվականը... Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am