Դուբայում օդանավ է հրդեհվել. տեսանյութ
Դուբայի միջազգային օդանավակայանում բռնկվել է Emirates ընկերությանը պատկանող օդանավը։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը` օդանավում գտնվող բոլոր ուղևորները, որոնց թվում` 24 բրիտանացի և 6 ամերիկացի, ինչպես նաև անձնակազմի 18 անդամ է եղել, անվտանգ վայր են տեղափոխվել Boeing 777-ի վերջնական բռնկումից և կործանումից րոպեներ առաջ: Պարբերականը նաև տեղանյութ է հրապարակել դեպքի վայրից, որում երևում է, թե ինչպես է օդանավից դուրս եկող ծուխը պատել օդանավակայանի տարածքը, որը հենց նոր էր ժամանել Հնդկաստանի Տրիվանդրամ միջազգային օդանավակայանից:
