«Գազային» շանտաժ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն երեկ Վիեննայում դարձյալ հանդիպել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ: Կալաձեն ավելի վաղ հայտնել էր. «Մենք առավելագույնս կփորձենք հասնել արդյունքի, որն ընդունելի կլինի մեր երկրի ու մեր ոլորտի համար: Հանդիպմանը ներկա չի լինի պարոն Միլլերը, ներկա կլինի տիկին Բուրմիստրովան»,- հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարը՝ խոստանալով հանդիպման ավարտին մանրամասներ ներկայացնել բանակցությունների ընթացքի մասին: Ի դեպ, Վրաստանի իշխանությունների ու «Գազպրոմի» բանակցությունները միանշանակ չեն ընդունվում երկրի ներսում: Թբիլիսիում անգամ բողոքի ակցիաներ տեղի ունեցան ընդդեմ` ռուս-վրացական գազային բանակցությունների: Իսկ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմի» հետ Վրաստանի իշխանությունների վարած բանակցություններն առաջացնում են լուրջ հարցեր, և որ Վրաստանի էներգետիկայի նախարարը պետք է պատասխանի դրանց: «Երբ մենք ունենք մեր ռազմավարական գործընկերոջից (Ադրբեջան) յուրաքանչյուր ծավալի բնական գազ ստանալու հնարավորություն, անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտ ընտրություն կատարել հօգուտ «Գազպրոմի»։ Եթե դա այդպես չէ, ապա պետք է հրապարակավ հաստատել այդ դիրքորոշումը, ասել է Ալասանիան։ Նրա կարծիքով, աշխարհում տեխնիկական նորարարությունների տեմպը հասել է գագաթնակետին՝ վերականգնվող էներգիա, հիդրոռեսուրսներ, որոնք կարող են մշակվել նաև Վրաստանում. «Եվ վերստին հարց է ծագում, թե այդ ֆոնին ինչո՞ւ է ընտրություն կատարվում հօգուտ ռուսական էներգետիկ ընկերության։ Հասարակությունը պետք է իրազեկված լինի։ «Գազպրոմի» հետ բանակցելու հարցում Վրաստանի կառավարության դիրքորոշումը չեն կարողանում հասկանալ նաև ԱՄՆ-ում։ Վաշինգտոնում ինձ ասացին, որ Վրաստանն ունի իր ճակատագիրը տնօրինելու ինքնիշխան իրավունք։ Սակայն, բնականաբար, բոլորը կարծում են, որ Վրաստանի էներգետիկ անկախության ապահովման համար ժամանակին շատ ջանքեր են գործադրվել»։ Ահա, Վրաստանի էներգետիկայի նախարարը երեկ արդեն հայտնել է, թե «Գազպրոմը» Վրաստանին վերջնագիր է ներկայացրել: Ինչպես հայտարարել է Կալաձեն, վրացական կողմը կտրականապես իր անհամաձայնությունն է հայտնել «Գազպրոմի» պահանջներին, որպեսզի Վրաստանը Հայաստան գազի տարանցման վճարը ստանա ոչ թե հումքով, այլ գումարով, իսկ ռուսական ընկերությունն էլ բացահայտ ակնարկել է, որ այդ դեպքում Հայաստանին գազ կմատակարարի Իրանի միջոցով: Կալաձեն պարզաբանել է, որ ռուսական ընկերությունն առաջարկել է անցում կատարել դրամական հաշվարկների Հայաստան ռուսական գազի տարանցման համար: Ինչպես հայտնի է, Վրաստանը Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար ստանում է գազի 10 տոկոսը՝ համաձայն Վրաստանի ու «Գազպրոմի» միջև գործող պայմանագրի: «Բնականաբար, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք նման պայմաններ առաջ քաշեցին, մենք կտրականապես մեր անհամաձայնությունը հայտնեցինք, սակայն հանդիպմանը մեզ ուղիղ ասացին, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով: Հնարավոր է, որ առաջին տարում ողջ ծավալը մատակարարելը բարդ կլինի, սակայն հաջորդող տարիներին «Գազպրոմը» կօգտվի նման տեխնիկական հնարավորությունից»,- նշել է Կախա Կալաձեն: Վերջինս նաև տեղեկացրել է, որ Վրաստանի էներգետիկայի նախարարությունում քննարկել են «Գազպրոմի» «վերջնագիրը» ու եկել այն եզրակացության, որ այսօր ռուսական ընկերությունը կարող է Հայաստանին մատակարարել մոտ 1 միլիարդ խմ գազ Իրանի միջոցով, սակայն որոշակի ներդրումների իրականացումից հետո «նրանք կարող են ամբողջությամբ բավարարել հայկական շուկայի պահանջարկը». «Այդ վտանգը, իհարկե, գոյություն ունի, և մեզ համար դրա հետևանքները էներգետիկ առումով շատ ծանր կլինեն»: Սա այն դեպքն է, երբ կարելի է համոզվել, թե ինչ հետևանքների առաջ են կանգնում երկրները, երբ առնչվում են ռուսական «Գազպրոմի» հետ, ավելին, ինչ է սպասում այն երկրներին, որոնց էներգետիկ համակարգը մենաշնորհային պայմաններով գտնվում է Ռուսաստանի տնօրինման տակ: Հայաստանի փոխարեն բանակցում են, որոշումներ են ընդունվում, ապա վերջնագրեր են ներկայացվում Հայաստանի հարևան երկրին: ՈՒ վստահաբար, ռուս-վրացական «գազային» բանակցությունների մասին տեղեկությունները Հայաստանի իշխանությունները ստանում էին ինչպես մեր հասարակությունը` մամուլից... Մետաքսյա  Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am