«Նախագահի փոխարեն լինեի՝ կպատժեի».Ազատ Արշակյան.տեսանյութ
«Ժողովուրդը ոտքի կանգնեց առանց առաջնորդ,իրենց դժգոհությունը բարձրացնելու համար,ցավոք սրտի լիդեր չկա,որպեսզի առաջնորդի ընտրազանգվածին»,-այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով,որ պետք է նոր քաղաքական ուժ հայտնվի և ներկայացնի հասարակության կարծիքը,որից հետո փորձի Հայաստանին դուրս հանել ճգնաժամից: «Բարեբախտաբար կան Վիտալի Բալասանյանի նման պատասխանատու և անձնազոհ մարդիկ:Եթե նա ձախողվեր, շատ վատ էր լինելու,սակայն,համոզված եմ,որ չպետք է այլ տարբերակ լիներ:Բալասանյանը էապես մեծ ազդեցություն է ունեցել,որ տղաները զենքը վայր դնեն»,-նշեց պարոն Արշակյանը: Անդրադառնալով Նախագահի ելույթին,նախկին պատգամավորը նշեց՝ եթե նախագահի փոխարեն լիներ,ապա քաղաքացիների և ժողովրդի վրա հարձակվողներին խիստ կպատժեր: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
