Էրդողանը կարևորել է ադրբեջանական SOCAR-ի ներդրումները Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևին: Հանդիպման ժամանակ Էդրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ Թուրքիայում SOCAR-ի կողմից իրականացվող նախագծերը մեծ ներդրում ունեն երկու երկրների տնտեսական զարգացման մեջ: Աբդուլաևն իր հերթին աջակցության համար շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ հայտարարելով, որ բոլոր նախագծերի իրագործումն ընթանում է գրաֆիկին համապատասխան, և դրանք կավարտվեն սահմանված ժամկետում:
