Պետք է ազատվել 20 հազար հանցագործ ոստիկաններից
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հասարակությանը կոչ է անում պատրաստվել պայքարի երկրորդ փուլին: «Նախ պետք է ազատվել 20 հազար հանցագործ ոստիկաններից: Եթե մենք կարողանում ենք ունենալ 20 հազար ոստիկանական բանակ, որն օգտագործում ենք ոչ թե մեր պաշտպանության համար, այլ՝ մեր քաղաքացիներին ճնշելու դեմ, ապա մենք էդ ոստիկաններից պետք է ազատվենք»,- ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է պայքարը շարունակել: Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-ի հրադադարի ռազմական ռեժիմը խախտվել է 2016-ին: Այսօր խախտվել է նաեւ հրադադարի քաղաքական ռեժիմը: «Սարի թաղի իրադարձությունների ժամանակ եւ դրանցից հետո Ոստիկանությունը ցույց տվեց, որ ահաբեկչական կազմակերպություն է: Մենք այդ ոստիկաններին պետք է օգտագործենք ոչ թե խաղաղ ցուցարարների դեմ, այլ մեր սահմաններին: Այնտեղ չպետք է կանգնեն 18-20 տարեկան երեխաները, այլ պայմանագրային զինծառայողները»,- ընդգծել է Փոստանջյանը:
