Մոսկվայի կայարաններում տարհանում է սկսվել
Interfax-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող Կազանյան ու Լենինգրադյան կայարաններում պայթյունի մասին հաղորդագրության պատճառով տարհանում է սկսվել: «Պայթյունի վտանգի մասին հաղորդագրություն ստանալուց հետո Կազանյան ու Լենինգրադյան կայարաններում էվակուացիա է անցկացվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ։
