«Ժիրինովսկու նման,մենք Պարույր Հայրիկյան ունենք».Ֆերդինանտ Առաքելյան.տեսանյութ
«Հստակ է, որ ժողովուրդը իշխանության նկատմամբ ինքնադատաստան տեսնել չի ցանկանում, ուղղակի ցանկանում է, որ մի փոքր լավ լինի: Այստեղից էլ այն աջակցությունը, որ ցուցաբերեց ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին, չնայած նրանց գործողությունները, կոպիտ ասած, համընկնում են ահաբեկչության ձեւակերպմանը: Սակայն իշխանությունն ու ընդդիմությունը, ընդդիմությունն ու զինված խումբը, իշխանությունն ու ժողովուրդը՝ նրանցից ոչ մեկը չցանկացավ մեկը մյուսին լսել: Մենք լավ ժողովուրդ ենք, չնայած հոգու խորքում մեզ հիմար ենք համարում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Քանդակագործն անդրադարձավ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ,պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու,Life.ru հեռուստաալիքին տված հարցազրույցին,որտեղ լրագրողի հարցին՝ ինչպես կմեկնաբանի Հայաստանում տիրող իրավիճակը, Ժիրինովսկին տվել է շատ կարճ պատասխան` թքած Հայաստանի վրա: «Ժիրինովսկին ավելի փոքր է,իր վրա թող թքեն:Նրա նման մենք էլ Պարույր Հայրիկյան ունենք»,-հայտնեց պարոն Առաքելյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
