Վտանգավոր խաղ՝ Ռուսաստանի հետ
Ուկրաինական ճգնաժամն սկսելուց հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խուսափում է կոշտ հակառուսական հռետորաբանությունից, գրում է The Wall Street Journal-ը: Պարբերականը հիշեցնում է, որ հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Օլանդը հայտարարեց, որ Ռուսաստանը Ֆրանսիայի համար «ո´չ սպառնալիք է, ո´չ հակառակորդ, այլ գործընկեր», ինչը Փարիզում ոմանց «շոկի մատնեց»: Հոդվածագրի կարծիքով` ըստ նախագահի՝ Մոսկվայի հետ լավ հարաբերությունները նրա համար կապահովեն եվրոպացի ձախերի անվանական ղեկավարի դերը: Գերմանացիները և իտալացիները կարող են դրան գնալ: Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ նախագահների թեկնածուների միջև առճակատումը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարցերում, Օլանդը շուտով պետք է ինչ-որ մեկի կողմից հանդես գա, քանի որ Օլանդի հայտարարությունը հակասում է վերջերս ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրի արդյունքներին:
