Հորդառատ տեղումներ, խցանումներ և խնդիրներ Թբիլիսիում/տեսանյութ/
newsgeorgia.ge-ն հայտնում է,որ երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևները Թբիլիսիի կենտրոնում խնդիրներ են առաջացրել ճանապարհներին: Անձրևը, որը քաղաքի որոշ շրջաններում ուղեկցվել է խոշոր կարկուտով, տեղացել է մոտ 1 ժամ: Դժվարացել են ավտոմոբիլային երթևեկությունը Հերոսների կամրջից մինչև Բարատաշվիլի կամուրջն ընկած հատվածում, որտեղ մի քանի վթար է տեղի ունեցել: «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնում է, որ հիմնականում փրկարարների օգնությանն են դիմել Թբիլիսիի հին հատվածում բնակվողները: Հին Թբիլիսիի որոշ տներում ջուրը լցվել է նկուղները: Տեսանյութը այստեղ՝
