Օբամայի կոչը Ռուսաստանին.չվախեցնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձյալ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային: Չնայած Կրեմլի հետ «կոշտ և բարդ հարաբերություններին», ԱՄՆ-ը շարունակում է ճնշումը Մոսկվայի վրա` կապված նրա ուկրաինական քաղաքականության հետ,նշել է Օբաման: «Ռուսաստանն ու անջատողականները պետք է վայր դնեն զենքը և դադարեցնեն վախեցնել Ուկրաինային»,- հայտարարել է նա: Օբաման չի հերքել, որ Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է ազդել ԱՄՆ կայանալիք ընտրությունների ելքի վրա ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային սերվերների վրա ցանցահենային հարձակումների միջոցով: «Բազմաթիվ երկրներ փորձում են կոտրել տվյալների մեր բազան` ինչպես կառավարական, այնպես էլ մասնավոր, ինչպես նաև երրորդ սեկտորին պատկանող»,- ասել է նա: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի փորձերը` ազդել Սիրիայի իրավիճակի վրա, որպեսզի հասնի այդ երկրում քաղաքական անցման և վերջ տա բազմամյա արյունալի հակամարտությանը, տեղեկացնում է DW-ն:
