Խաչատուրովը բիլիարդ ակումբը մոտեցրել է ՊՆ-ին. արդեն 4 րոպեում կարող է հասնել ակումբ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի (թաղապետարանի) դիմաց մոտ 10 օրից կբացվի «Էյֆե» բիլիարդ-ակումբը, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ պատկանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք նշված բիլիարդ-ակումբը պատկանում է Յուրի Խաչատուրովին կամ իր ընտանիքին, ասաց. «Որեւէ զինվորականի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության չեմ տիրապետում»: Մենք ավելի վաղ գրել էինք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անվան հետ կապվող՝ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Էյֆե» բիլիարդ-ակումբը փաստաթղթերով պատկանում է «Էյֆե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութանը, որի միակ հիմնադիրը՝ Պետրոս Ջուլֆայանը, այն հիմնադրել է 2007 թվականին, երբ ընդամենը 22 տարեկան էր: Ջուլֆայանն էլ համարվում է ակումբի տնօրենը: Նշենք, որ մինչ օրս անձամբ Յուրի Խաչատուրովը չի հերքել, որ բիլիարդ ակումբն իրեն է պատկանում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ գրվեց, թե նա ակումբում բիլիարդ խաղալուց է եղել, երբ Ադրբեջանը զորքերի լայնածավալ տեղաշարժ է իրականացրել: Նկատենք, որ այդ ակումբի դեռեւս միակ սրահը գործում է Արաբկիր վարչական շրջանում, գլխավոր շտաբի նախկին շենքից ընդամենը 1 կիլիոմետր հեռավորության վրա: Ավտոմեքենայով կարելի է ակումբ հասնել ընդամենը 3 րոպեում: Բիլիարդ ակումբի նոր սրահը ՀՀ ՊՆ վարչական համալիրից (որտեղ էլ այժմ գտնվում է Խաչատուրովի աշխատասենյակը) հեռու է 1 կմ 400 մետր, այս տարածությունը կարելի է հաղթահարել ընդամենը 4 րոպեում: Կարելի է կարծել, որ Յուրի Խաչատուրովը չցանկանալով Նոր Նորքի 2-րդ զանգվածից հասնել Ազատության պողոտա (6.6 կմ), բիլիարդ ակումբը մոտեցրել է իր աշխատանքի վայրին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ Հովհաննիսյան «Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է ծառին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ընդդիմության առաքելությունը. թույլ չտալ իշխող ուժին հաղթահարել նվազագույն շեմը․ Օսկանյան Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ.․ «Հետք» #ՈՒՂԻՂ․ Պուտինը երեկ կարևոր քայլ արեց․ նոր անուններ են առաջ գալիս․ Հայկ Նահապետյան (video) Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթում չարաշահումների գործով «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատուն Քաղաքական մուրացկանություն․ Փաշինյանը կախվել է փրփուրներից (video) Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից․ Գերագույն առաջնորդ Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև․ իրավապաշտպան Տարածաշրջանում Իսրայելի կարգավիճակի պատմական փոփոխություն է․ Նեթանյահու Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ ռազմական հրադադար է հայտարարել Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է ՀՀ մարզերում Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1530 մարդ, վիրավորվել՝ 4812-ը Ռոբերտ Ամստերդամը նամակ է հղել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին Իրանը շատ վատ է կատարում իր աշխատանքը՝ թույլ տալով նավթի անցումը Հորմուզի նեղուցով․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am