«Սերժ Սարգսյանն ասում է մոռացեք, բայց դա չի մոռացվում».Լարիսա Ալավերդյան.տեսանյութ
«Որևէ երկիր չի զարգանում ընտրությունների կեղծիքներով, կոռումպացված ղեկավարության շարունակ խրախուսմամբ, ոստիկանության հանցավոր արարքները մոռացության տալու կոչով: Կարծում եմ՝ այդ տեքստում այդ ամենը կա, պարզապես ժամանակի առումով չի ընթերցվել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջական չէր,քանի որ նա տարբերակեց ոստիկանության կողմից գործած անթիվ հանցագործությունները բռնությամբ տեղի ունեցած այլ գործողություններից, որոնք անպայման գնահատական են ստանալու: «Ընդհակառակը` Սերժ Սարգսյանն ասում է մոռացեք, բայց դա չի մոռացվում: Այս տարիների ընթացքում ապացուցվել է՝ ոչ մի բան չի մոռացվում, հակառակը՝ կուտակվում է և նոր բռնկման հիմք դառնում,»-նշեց Լարիսա Ալավերդյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
