Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

Այսօր` օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, բախվել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, Սուրիկ Աստղիկյանի վարած Երազ մակնիշի 11 ՕԼ 325 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Արմեն Ենոքյանի վարած Mercedes մակնիշի 57 MԼ 557 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Երազը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ապառաժ քարերի և կողաշրջվել: Վթարի հետևանքով Երազի վարորդն ու նրա ուղևորը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վթարի վայրի հարևանությամբ գործող Գեղամա հանգստատանը հանգստացող քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենան մեծ դժվարությամբ դարձի բերեցին քաղաքացիները, որոնց մեջ մեծ մաս էին կազմում Հացառատ թաղամասի բնակիչները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանի կողմից, ով դեպքի վայրում ղեկավարում է քննչական աշխատանքները, նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից վիրավորներին օգնելու մեջ է եղել նաև վարորդի փեսան, ով նաև իր ընկերների հետ կատարել է մեքենան դարձի բերելու և այն քարշակի վրա բարձրացնելու աշխատանքները: Օպերատիվ ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդան Ղազարյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ Հովհաննիսյան «Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է ծառին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ընդդիմության առաքելությունը. թույլ չտալ իշխող ուժին հաղթահարել նվազագույն շեմը․ Օսկանյան Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ.․ «Հետք» #ՈՒՂԻՂ․ Պուտինը երեկ կարևոր քայլ արեց․ նոր անուններ են առաջ գալիս․ Հայկ Նահապետյան (video) Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթում չարաշահումների գործով «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատուն Քաղաքական մուրացկանություն․ Փաշինյանը կախվել է փրփուրներից (video) Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից․ Գերագույն առաջնորդ Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև․ իրավապաշտպան Տարածաշրջանում Իսրայելի կարգավիճակի պատմական փոփոխություն է․ Նեթանյահու Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ ռազմական հրադադար է հայտարարել Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է ՀՀ մարզերում Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1530 մարդ, վիրավորվել՝ 4812-ը Ռոբերտ Ամստերդամը նամակ է հղել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին Իրանը շատ վատ է կատարում իր աշխատանքը՝ թույլ տալով նավթի անցումը Հորմուզի նեղուցով․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am