Աթամբաեւը կոշտ պատասխան է տվել Թուրքիային
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությանը: «Դա աբսուրդ է, ինքը թող իր մոտ հասկանա, թե ինչ է կատարվում, ինչպես է իրենց քթերի տակ հեղաշրջում տեղի ունեցել»,- ասել է Աթամբաեւը: Միեւնույն ժամանակ, Աթամբաեւը նշել է, որ Բիշքեկը շնորհակալ է Անկարային՝ ցուցաբերվող օգնության համար, սակայն դա առիթ չէ իր ներքին գործերին միջամտելու համար: Հիշեցնենք, որ Չավուշօղլուն հայտարարել է, թե Բիշքեկը պետք է զգուշանա թուրք քաղաքական եւ կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների կողմից կազմակերպվելիք հեղաշրջումներից:
