Ինքնահրկիզվողը հայտարարել էր՝ հրկիզման պատճառները. նոր մանրամասներ
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը, ով մահացել է մի քանի ժամ առաջ, ասել էր, թե քաղաքական դրդապատճառներով չի ինքնահրկիզվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը: «Նա ասել է, որ ինքնահրկիզումը բացարձակ քաղաքական բնույթ չի կրել, այլ որ տունն են ձեռքից առել և իր ընդհանուր իրավիճակից է նման բան արել: Նույնիսկ հարցին, թե Դուք հանրահավաքի ժամանակ եք նման բան արել, նա ասել է, թե ի՞նչ հանրահավաք»,- ասաց նա: Նորայր Դավիդյանցը նշեց, որ Քաջիկ Գրիգորյանը «պրոֆեսիոնալ թմրամոլ է», օրենքով սահմանված կարգով ստացել է մորֆին և 10 տարի կալանավորված է եղել: Հարցին, թե գիտակի՞ց է եղել, երբ այդ ամենը պատմել է, բժիշկը նշեց, որ որպես մասնագետ կարող է ասել, որ անկախ այրվածքի աստիճանից, մարդու գիտակցությունը երկար ժամանակ մնում է տեղը: Նորայր Դավիդյանցը նշեց նաև, որ Քաջիկ Գրիգորյանը ՁԻԱՀ-ով հիվանդ է եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե կարելի՞ է հրապարակել անունը՝ նման դեպքում, բժիշկը դրական պատասխան տվեց՝ քանի որ թաքցնելու իմաստ չկա, նա արդեն մահացել է։ Մանրամասները՝ այստեղ:
