Ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է. Գագիկ Սուրենյան
«Հունվարի 24-ից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է: Երեկոյան ժամերին ցուրտ օդային հոսանքներ և տեղումներ, տեղ-տեղ` բուք մերկասառույց, իսկ օդի ջերմաստիճանը հետագա օրերին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց ձորում կլինի բուք, մերկասառույց: Հունվարի 25-ին, 26-ին ձյուն կտեղա հանրապետության ողջ տարածքում,-ասաց օդերևութաբանը`շարունակելով,-ջերմաստիճանն էլ հունվարի 26-ին և 27-ին կնվազի 12-ից 15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին՝ լեռնային շրջաններում մինչև -26, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` -17 աստիճան»,-այս պահին գրանցված կանխատեսումները փոխանցեց Սուրենյանը: Երևանում՝ հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին եւ հունվարի 24-ին սպասվում է թաց ձյուն, իսկ 25-6-ին ՝ ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, ցերեկը՝ +4+6 աստիճան: Շրջաններում օդի ջերմաստիճանը. Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3, Կոտայքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3, Գեղարքունիքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3, Լոռիում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4, Տավուշում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+7, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+6, Արմավիրում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+6, Արարատում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+6, Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-3, Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+6, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+10, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+9։ Լուսինե Ղազարյան
