Հայտնի է Պուտինի Բաքու այցի օրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բաքու օգոստոսի 8-ին: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում: Հստակեցվում է, որ այցի ընթացքում Պուտինը կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդների առաջին եռակողմ հանդիպմանը: Կքննարկեն միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերվող հարցեր:
