Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խոշտանգումները չեն կանխվում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանը կրկին հացադուլ է հայատարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել համեմատաբար ավելի ապահով խուց: Գևորգ Սաֆարյանի փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը, փաստել է, որ Գևորգի նկատմամբ բռնություն և խոշտանգումներ են կատարվել: Այդ մասին Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԽ մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Հայելի.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` Գևորգ Սաֆարյանին առանձին խուց չեն տեղափոխել: Դա նշանակում է, որ նրա խուց է բերվում օրաբաժին ուտելիքը, որը ուտում են խցակից ընկերները: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը հացադուլ էր հայտարարել մի քանի օր առաջ, որից հետո նա դադարեցրել է հացադուլը, քանի որ հացադուլավորների պատժախցում են հայտնվել քրեական հեղինակություններ և ճնշումներ գործադրել նրա նկատմամբ: Սաֆարյանը կալանավորվել է հունվարի 1-ին՝ իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Աստղիկ Ավագյան
