Շվեյցարիան հետ է կանչել ԵՄ-ին անդամակցության հայտը
ԵՄ-ի խորհուրդն անցյալ շաբաթ Շվեյցարիայից պաշտոնական ծանուցում է ստացել 1992-ին ներկայացված հայտի հետկանչի մասին, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Խորհրդի ներկայացուցիչը: «ԵՄ-ին անդամակցման վերաբերյալ Շվեյցարիայի հայտի հետկանչի մասին ծանուցմամբ նամակը ստացվել է անցյալ չորեքշաբթի», — ասել է աղբյուրը: ԵՄ-ի հետ Շվեյցարիայի հարաբերությունները կառուցվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա եւ, աղբյուրի պարզաբանմամբ, ոչ մի կերպ չեն փոխվի հայտի հետկանչի մասին պաշտոնական ծանուցումից հետո:
