Ռուսաստանը թույլ չի տա տնտեսությանը պտուտաձև փլուզվել
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանը թույլ չի տա տնտեսությանը պտուտաձև փլուզվել: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ռուսաստանցիները չպետք է իրենց վրա զգան «անբարենպաստ փոփոխություններն անգամ արտաքին շոկերի պայմաններում»:«Երբ ծառանում է աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման հարցը, տնտեսական մոդելը հեռանում է երկրորդ պլան, և մենք ստիպված ենք որոշումներ ընդունել պարզապես այն բանի համար, որ տնտեսությանը թույլ չտանք պտուտաձև փլուզվել»,- ասել է Մեդվեդևը: ՌԴ ֆինանսների նախարարության տվյալով` 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ Պահուստային հիմնադրամի ծավալը կազմել է գրեթե 2,5 տրլն ռուբլի: Այս տարվա սկզբին հիմնադրամի ծավալը գերազանցում էր 3,6 տրլն ռուբլին:
