Ուկրաինան Իրանին առաջարկել է իր տարածքով նավթ տարանցել
Ուկրաինան առաջարկել է Իրանին ուկրաինական նավթատար համակարգով իրանական նավթը տարանցել Սլովակիա և Չեխիա: Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն Ուկրաինայի էներգետիկայի ու ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկի հետ Թեհրանում օգոստոսի 1-ին կայացած բանակցությունների արդյունքով: Իրանական IRNA և Shana մեդիաները նշում են, որ Կիևն առաջարկում է Թեհրանին դիտարկել նաև իրանական գազի տարանցումը ուկրաինական տարածքով: Բացի այդ, Զանգանեն նշել է, որ Ուկրաինան գրավիչ երկիր է իր զարգացած էներգամեքենաշինական ոլորտով:
