ՊՊԾ գնդի տարածքում երեկ երեկոյան ավարտվեց «Սասնա ծռերի» կողմից զենքերը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու գործողությունները:
Վերջին օրերին, երբ գերլարված էր Հայաստանի մայրաքաղաքը, ողջ Հայաստանն ու սփյուռքը «Սասնա ծռերի» կողմից Էրեբունիում Ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի գրավումից հետո, շատերն էին մտորում մի հարցի շուրջ` իսկ եթե հանկարծ Ադրբեջանն օգտվի լարված ներքաղաքական, հասարակական ընդվզումից ու հարձակում գործի՞ և կրկնվի ադրբեջանական ագրեսիան...
Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունն, ինչպես հիշում ենք, անմիջապես կապվեց` «տարածքների զիջման», իշխանությունների կողմից զիջումների գնալու պատրաստակամության հետ: Ասվում էր, որ Ժիրայրը մեկուսացվեց, քանի որ բացահայտել էր իշխանությունների ծրագրերը` քառօրյա պատերազմի վերաբերյալ: Ոմանք չէին հավատում այս վարկածին, պնդելով, թե Ժիրայր Սեֆիլյանի` ազատության մեջ մնալը չէր կարող ղարաբաղյան խնդրով, տարածքների հանձնման հարցով մեծ հասարակական ընդվզում բարձրացնել:
Այժմ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա է հասարակական մեծ ընդվզում` սոցիալ-տնտեսական իրավիճակի, այլ խնդիրների առիթով, իսկ կիզակետում, անշուշտ, ղարաբաղյան հիմնախնդիրն է, իսկ ավելի ճիշտ` «տարածքների հանձնման» բացառման պահանջն է օդում:
Իսկ սա, միանշանակ, պետք էր թե՛ իշխանությանը, թե՛ հասարակությանը: «Սասնա ծռերն», իսկապես, այս առումով արեցին իր գործը. Հայաստանի իշխանություններն այլևս առաջիկա բանակցություններում տարածքների զիջման հարցում կբռնի կոշտ դիրքորոշում` հղում անելով հայաստանյան վերջին շաբաթների մթնոլորտի վրա:
Ի՞նչ ունենք այսօր` հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» քայլից հետո: Սկիզբ, և ոչ թե ավարտ: Իշխանություններին, եթե մեկ րոպե թվա, թե երեկ` հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» քայլից երկու շաբաթ անց հանգուցալուծում տեղի ունեցավ, սխալվում են:
Հայաստանի ապագայի հանգուցալուծումները դեռ առջևում են: Սա պետք է գիտակցեն իշխանությունները` հետևություններ անելով երկշաբաթյա թոհուբոհի պատճառներից: Ժամանակը ցույց կտա ՝իշխանությունները հետևություններ են անելու՞,թե կրկին լծվելու են իրենց առօրյա գործին:Եթե շարունակելու են այնպես ինչպես նախկինում,ապա պետությունն է պարտվելու,իշխանությունները <<քաջ Նազարի>> բախտին են արժանացած և եթե հիմա էլ հետևություններ չարվեն,կորցնելու են բոլորը:
Հայաստանում երկու շաբաթների ընթացքում տեղի է ունեցել մտքի հեղափոխություն: Սա նոր իրականություն է հասարակության, քաղաքական դաշտի և իշխանության համար: Հայաստանն այսօրվանից կանգնած է հանգրվանում, այդ հանգրվանից կամ սկիզբ է առնելու դեպի զարգացում գնացող Հայաստան` հասարակական ընդվզումը ճիշտ ուղղորդելու դեպքում, կամ` այս պետությունն այլևս կենսունակ չի լինի:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը