Արևմուտքը զբաղված է եղել ահաբեկիչների աջակցությամբ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում հեղաշրջման փորձի ժամանակ արևմտյան երկրներն աջակցություն են ցուցաբերել ապստամբներին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Արևմուտքը զբաղված է եղել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացրած ահաբեկիչների և դավադիրների աջակցությամբ։ Սա արվել է այլ երկրների կողմից, և սցենարը գրվել է Թուրքիայի սահմաններից դուրս»,- ասել է նախագահը Անկարայում անցկացվող տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ։
