Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում
Ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը Հենարան մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի սկզբում անդրադարձավ Ադրբեջանի տնտեսությունում տիրող կոլապսին: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի արտահանման գրեթե 90 տոկոսը կազմում է նավթագազային մթերքը: Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի բյուջեի 75 տոկոսը ձևավորովում է նավթա-գազային բիզնեսի եկամուտներից»,-տեղեկացրեց ադրբեջանագետը` հավելելով, որ այս փաստը անհանգստացնում է ադրբեջանցիներին ու ձևավորում տարաբնույթ հայացքներ` երկրի և իշխանության կառավարման մասով: «Ադրբեջանում ձևավորված ֆաշիստական ռեժիմը իրենց քաղաքացիներին փորձում էր հավաստիացնել,բացատրել և հեքիաթներով կերակրել, որ նրանք օրեցօր հզորանում են և չակերտավոր` կազատագրեն Լեռնային Ղարաբաղը, բայց ժողովուրդը տեսնում էր, որ երկրում աղքատություն է տիրում, բայց Ադրբեջանի ղեկավարությունը միայն սեփական շահերով առաջնորդվելով է առաջ գնում`հարստացնելով սեփական բյուջեն»,-ընդգծեց Այվազյանը`փաստելով, որ Ադրբեջանում շարունակում է գործել Ալիևեների կլանը: Ադրբեջանագետը նկատեց, որ Ադրբեջանում կա ազգային փոքրամասնությունների խնդիր և այս երկիրը պարզապես փորձում է ներկայանալ, որպես ներքաղաքական հանդարտ իրադրություննեում հայտնվածի կարգավիճակ ունեցող: Գրիգորի Այվազյանը փաստեց, որ Ադրբեջանում սոցիալական բունտի հավանականություն կա.«Ամեն բան բավականին լուրջ է»,-ընդգծեց Գրիգորի Այվազյանը: Աստղիկ Ավագյան
