Պուտինը կմեկնի Բաքու
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով օգոստոսի 8-ին մեկնելու է Բաքու: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինը Բաքու կայցելի Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների առաջին եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար: Ակնկալվում է, որ Պուտինը, Ալիևը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության այժմեական հարցերը, գործնական համագործակցության հաստատման հեռանկարները՝ հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Պուտինը Բաքվում առանձին երկկողմ բանակցություններ է վարելու Իրանի և Ադրբեջանի առաջնորդների հետ:
