ԱՄՆ-ում կմեկնարկի արդիականացված ատոմային ռումբի արտադրությունը
ԱՄՆ ատոմային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) պաշտոնապես արտոնել է B61-12 արդիականացված ատոմային ռումբի արտադրությունը։ Այս մասին հաղորդում էMeduza.io-ն՝ հղում անելով NNSA-ի տարածած հաղորդագրությանը։ Նշվում է, որ առաջին նմուշը պետք է թողարկվի 2020 թվականին, ինչից հետո կմեկնարկի լայնամասշտաբ արտադրություն։ NNSA-ի ղեկավարության խոսքերով՝ արդիականացումը 20 տարով կերկարացնի B61 ռումբի ծառայության ժամկետը։ «Այժմ B61 ռումբերի արտադրության համար օգտագործվում են ԱՄՆ-ում գոյություն ունեցող հնագույն բաղադրամասերը», - ասել է NNSA ղեկավար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Կլոցը։
