Ռուսաստանը կարող է ռազմավարական ավիացիան վերադարձնել Սիրիա
Ռուսաստանը կարող է ռազմավարական ավիացիան վերադարձնել Սիրիա երեկ խոցված ռուսական «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռի պատճառով, գրում է «Կոմերսանտը»: Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ներկայիս փուլում ռուս զինվորականները դարձյալ դիտարկում են ռազմավարական ավիացիայի ներգրավման տարբերակը, որը հարվածներ կհասցներ Հալեպի հարևանությամբ գտնվող տարածքներին, որտեղ գտնվում են զինյալների դիրքերը: Այդ հարցով վերջնական որոշումը ընդունվելու է ՌԴ գլխավոր շտաբում խորհրդատվություններից հետո:
