Զինված խմբի հանձնվելն արդեն մեղմացնող հանգամանք է. Ազատ Արշակյան
Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրոհումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա: «Ես համարում եմ, որ Հայաստանի վրա գրոհ է եղել, իմ անվտագության վրա հարձակում է եղել, ես ունեմ դիրքորոշում` չպետք է գրավվի Հայաստանի որեւէ խրամատ, պոստ: Հիմա դրա անունն ինչ կդնեն` «ահաբեկչություն», թե այլ բան, ինձ չի հետաքրքրում»: « Զինված խմբի` իշխանություններին հանձնվելն արդեն մեղմացնող հանգամանք է նրանց նկատմամբ:Նրանց չեն քնեցրել, գրոհով չեն զինաթափել, որն արդեն մեղմ մոտեցում է նրանց նկատմամբ: Վարուժան Ավետիսյանի վերջին հայտարարությունը զղջման հայտարարություն էր, որտեղ կոչ արեց այլեւս բռնություն չկիրառել, որը ուղերձ էր «հետագա հեղափոխականների» համար, այսինք` զենք վերցնել միայն Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար: Կարեւոր ուղերձ էր եւ կարելի է ենթադրել, որ առաջին օրերի հայտարարությունների զղջում էր: Իրենք փոխվեցին, իրենց կարծիքը փոխվեց, իրենց արարքը վերագնահատեցին, նաեւ հաշվի առան ստեղծված իրավիճակը` հետագա արյունահեղությունն իշխանափոխության չի բերի»,-ասաց նա:
