Մահացել է Ռումինիայի թագուհին
korrespondent.net-ը հայտնում է ,որ Շվեյցարիայում օգոստոսի 1-ին 92 տարեկանում մահացել է Ռումինիայի թագուհի Աննան` Միխայ թագավորի կինը՝ Լոզանի արվարձանում գտնվող Մորժ քաղաքի հիվանդանոցում հարազատների շրջապատում: Վերջին շաբաթների ընթացքում նրան ամեն օր այցելել է ամուսինը` 94-ամյա թագավոր Միխայը: Ըստ ավանդույթի` թաղումը տեղի կունենա Ռումինիայում, Կուրտյա դե Արջեշ քաղաքում, որտեղ գտնվում են ռումինական թագավորների դամբարանները: Համաժողովրդական հրաժեշտը տեղի կունենա նախ Սինայ քաղաքի արվարձանում գտնվող Պելեշ ամրոցում, ապա՝ Բուխարեստի թագավորական պալատի գահասենյակում: Աննան և Միխայն ունեն 5 դուստր:
