Յունկերն իր «սև գրքույկում» գրում է իրեն դավաճանած անձանց անունները
РИА Новости-ն՝ հղում անելով Guardian թերթին հայտնում է ,որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ունի «փոքրիկ սև գրքույկ», որի մեջ գրում է իրեն դավաճանած անձանց անունները, նա իր գրքույկն անվանում է «Փոքր Մորիս»: «Ես փոքրիկ սև գրքույկ ունեմ, որի մեջ 30 տարի շարունակ գրում եմ մարդկանց անունները, ովքեր ինձ դավաճանել են»,- պատմել է անձամբ Յունկերը: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նրա գրքույկն ամբողջությամբ լրացված չէ, քանի որ «մարդիկ հազվադեպ են իրեն դավաճանում»: «Ես հիշաչար չեմ, բայց լավ հիշողություն ունեմ»,- հավելել է Յունկերը:
