ԱՄՆ-ն պատրաստվում է ատոմային ռումբի արտադրության
«Коммерсант»-ը հայտնում է,որ ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) հաստատել է արդիականացված B61-12 ատոմային ռումբի արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման մեկնարկը: «Այս կարևոր փուլը սկսվում է ծրագրի ինժեներային փուլի վրա չորս տարվա աշխատանքից հետո ու նշանավորում մշակման ամփոփիչ փուլի մեկնարկով, որին հաջորդելու է արտադրությունը: Զենքի առաջին նմուշի կառուցումը ծրագրված է 2020 ֆինանսական տարում»,- հայտնել են գերատեսչությունից ր պարզաբանել,որ NNSA -ի ղեկավար Ֆրենք Քլոտցի խոսքով՝ ներկայում В61 ռումբի մոդիֆիկացիան կազմված է ԱՄՆ զինանոցում եղած հին բաղադրիչներից: «Արդիականացման ծրագրի շնորհիվ այդ համակարգը առնվազն ևս 20 տարի կծառայի»:
