Ասպարեզում իսկական «ահաբեկիչներն» են

Հայաստանում հանգուցալուծվեց հուլիսի 17-ին Սասնա ծեր ջոկատի գործողությունների հետեւանքով ստեղծված վիճակը, որը Հայաստանում դրամատիկ մթնոլորտ էր ապահովել 15 օր։ «Սասնա ծռերը» հանձնվեցին՝ հայտարարելով, որ չեն ցանկանում արնահեղություն, չեն ցանկանում թափվի իրենց դեմ գրոհի դուրս բերվող Հայաստանի քաղաքացի ոստիկանների արյունը, որոնք ամենաքիչ կապն ունեն համակարգի հետ։ «Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին դիպուկահարի միջոցով: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք, երեկ գիշեր գրոհեցին, մեքենայով պատը ջարդեցին հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով բանակցություն սկսեցինք: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք: Ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն ռեժիմի հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության, կամ մնալ ռազմագերու կարգավիճակում, ծանր որոշում էր մեր համար, ռազմագերու կարգավիճակը: Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարված, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար, մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, ժողովրդական ընդվզումը շարունակվում է, մեր ժողովուրդը պետք է պայքարի, չենք թողնի որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ» , -հանձնվելուց առաջ տարածած հայտարարությամբ մեկնաբանեց խնմի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Արդյոք խմբի հանձնվելով ավարտվեց այն գեղեցիկ ժողովրդական պայքարը, որը ծավալվել էր Հայաստանում արդեն երկու շաբաթ, թե՞ պարզապես վերջացավ արյունահեղության վտանգը, իսկ շարժումը նոր թափ է ստանալու, ցույց կտա ժամանակը։ «Սասնա ծռերի» ստեղծած իրավիճակից մի շարք արձանագրումներ կարելի է անել։ Հայ ժողովուրդը հերթական անգամ դրսեւորվեց ինքնակազմակերպման իր բարձր գիտակցումով, որի արդյունքում ընդվզման մեծ ալիք բարձրացավ։ Իշխանություններին թվում է, թե երբ ժողովուրդը լուռ է, հաշտված է իր վիճակի հետ, իսկ ով հաշտված չէ, խոհեմաբար հավաքում է իրերն ու հեռանում երկրից։ Բայց այս անգամ էլ Մարտի 1 տեսած ժողովուրդը ոտքի կանգնեց՝ զորավիգ լինելով իշխանության դեմ ապստամբներին։ Ինչպես միշտ այս պատասխանատու պահին էլ ժողովուրդը ցույց տվեց իր ոգին եւ իշխանություններին այլընտրանք գտավ, անգամ եթե այդ այլընտրանքը բոլորովին հեռու է իր իդեալներից: Քանզի դժգոհությունն այնքան մեծ է, որ մինչեւ անգամ զինված գործողությունների վերաբերյալ մեծ խանդավառություն առաջացավ։ Հակառակ դրան իշխանությունը հանդես եկավ իր ոճի մեջ, Սերժ Սարգսյանը զիջումներ անելու եւ ժողովրդի պահանջին ընդառաջ գնալու փոխարեն իրեն բնորոշ սառնասրտությամբ խաղաց ժամանակի վրա՝ պատասխանատվության բեռը թողնելով ոստիկանական համակարգի ուսերին, իսկ «բարեփոխված» համակարգն աչքի ընկավ բարբարոսական գործողություններով, թշնամու պես դրսեւորվելով սեփական ժողովրդի նկատմամբ։ Հետաքրքրական է՝ այսքանից հետո ի՞նչ պարզաբանում է տալու Վովա Գասպարյանը, մի՞թե կա բացատրություն այն անմարդկային գործողություններին, որոնք ոստիկանները թույլ տվեցին քաղաքացիների հանդեպ։ Ինչպես ստացվեց, որ մի խումբ մարդիկ կարողացան նվաճել այդքան «պատրաստված» համակարգի կարեւորագույն կառույցներից մեկը՝ ՊՊԾ գունդը։ Գողականի ու կրիմինալի հետ սերտաճած ոստիկանական համակարգի պարագլուխները թերեւս հասկացան, որ իրենց չեն փրկի նաեւ գողականներն ու կրիմինալները, որոնք ջարդարարների շարքերում էին, նրանց հովանավորները։ Սակայն զարմանալիորեն իշխանությունը որեւէ անգամ դասեր չի քաղում, ոչ Մարտի 1-ից հետո, ոչ ապրիլյան պատերազմից, նույն ագահ ու կաշառակեր, միլիոնատեր ու գողական թափտփուկ պաշտոնյաներով շարունակում է պաշտոնավարել: Հ.Գ.- Ամենասարսափելին այն է, որ իսկական ահաբեկչությունը նոր է սկսվում, քաղաքական խմբակների ներկայացուցիչները 15 օր շարունակ պատսպարվեցին իրենց թաքստոցներում ու տազ արեցին՝ երկրի ու ժողովրդի համար վտանգավոր պահերին խույս տալով պատասխանատվությունից, իսկ հիմա ջրի երես են դուրս եկել ու պոպուլիստական հայտարարություններ անում։ Անի Սահակյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am