Թրամփը `Ղրիմի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին
Lenta.ru-ն, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Ղրիմը Ռուսաստանից խլելու և այն Ուկրաինային վերադարձնելու ԱՄՆ-ի փորձը կարող Է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի: Քաղաքական գործիչն Օհայոյում ընտրողների առջև ելույթի ընթացքում պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչած մեղադրանքներին, որոնք ABC հեռուստաալիքին նրա տված հարցազրույցից հետո կասկած էին հայտնել, թե Թրամփը գիտեր Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին: «Ես դա իրոք գիտեի: Դա մոտավորապես երկու տարի առաջ Էր: Դա տեղի ունեցավ Օբամայի հերթապահության ժամանակ»,- կատակել է Թրամփը:
