Չինաստանում վրա է հասել «Նիդա» թայֆունը
Gazeta.ru-նч հղում անելով «Սինհուա» գործակալությանը հայտնում է,որ Գուանդուի Օդերևութաբանական վարչության տվյալներով ,«Նիդա» թայֆունը վրա է հասել Չինաստանի հարավային ափերին: Թայֆունը հասել է Շենչժեն քաղաքի ափերին: Քամու առավելագույն արագությունը կազմել է 42մ/ժ: «Նիդա» թայֆունը շարունակում է շարժվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Սպասվում է, որ կհասնի Գուանդու նահանգի Գուանչժոու, Դունգուան, Ֆոշան և Չժաոցին քաղաքներ, նաևч հարևան Գուանսի-Չժուանական ինքնավար շրջան: Գուանդունում փակ են դպրոցները և չեն աշխատում շատ հաստատություններ:
