Արտերկրից ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը 17 տոկոսով պակաս է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով այս տարվա հունիսին արտերկրից ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 38.6 միլիարդ դրամ։ Դա 8 միլիարդ դրամով կամ 17 տոկոսով պակաս է, քան անցած տարվա հունիսին։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակում մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքի) կազմել է 122.6 միլիարդ դրամ, անցած տարվա 158.4 միլիարդ դրամի դիմաց։ Կիսամյակի կտրվածքով նվազումը 22.6 տոկոս է: Մասնավոր տրանսֆերտների նվազումը արձանագրվում է 2-րդ տարին անընդմեջ և ուղղակիորեն հանգեցնում ՀՀ բնակչության գնողունակության նվազմանը։ Խնդիրն այն է, որ տարեկան կտրվածքով մասնավոր տրանսֆերտների ծավալը համեմատելի է ՀՀ պետբյուջեի ծախսերին և հսկայական նշանակություն ունի ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Տրանսֆերտների այսպիսի նվազման հիմնական պատճառը ՌԴ տնտեսության վիճակն է: Ուշագրավ է, որ կայուն միտում է դրսևորում Հայաստանից գումարների արտահոսքի աճը։ Այս տարվա առաջին կիսամյակում կրկին մասնավոր տրանսֆերտների տեսքով ՀՀ-ից դուրս է արտահոսել ավելի քան 178 միլիարդ դրամ, անցած տարվա 167 միլիարդ դրամի փոխարեն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Իրավունք». Անկեղծացել է, որ ինքը Փաշինյանի հանդեպ «գրեխ» չի շնչում «Իրավունք». Նավասարդ սրբազանի ընկեր Ստեփանը կամ հակառակը «Հրապարակ»․ Ինչու «Ուժեղ Հայաստանի» ցուցակում Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի անուները չկան Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է․ «Հրապարակ» Հայաստանում ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում. «Հրապարակ» Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ» 49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ» «Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am